Քիմ Քարդաշյանը առաջին անգամ որդու՝ Սեյնթի հետ ներկայացել է հանրությանը

11:04   27 հուլիսի, 2016

Երբ անցած տարվա դեկտեմբերին ծնվեց Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի որդին՝ Սեյնթը, աստղային ծնողերը որոշեցին որդու լուսանկարը չվաճառել պարբերականներին ու կայքերին, որոնք պատրաստ էին միլիոնավոր դոլարներ վճարել մեկ լուսանկարի համար: Որդու լուսանկարները Քիմը հրապարակում էր աստիճանաբար իր սոցցանցերի էջերին, իսկ երեկ հայուհին անսպասելիորեն որդու հետ մանկասայլակով դուրս է եկել զբոսնելու:

Իհարկե, այդ ամենը նկարահանվում էր Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի համար:

Քիմին ընկերակցում էին դուստրը՝ Նորթը, քույրը՝ Քլոեն, մայրը՝ Քրիս Ջենները՝ իր բոյֆրենդի Քորի Գեմբլի հետ, քույր Քորթնին իր նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսիքի եւ երեխաների՝ Մեյսոնի, Պենելոպայի ու Ռեյնի հետ:

Գերդաստանը ուղեւորվում էր Սան Դիեգո ՝ Քրիս Ջեննների մոր՝ Մերի Ջոյի նոր բուտիկի բացումը, այնուհետեւ ՝ նրա ծննդյան հավաքույթը տոնելու:

Հիշեցնենք, որ օրերս Սեյնթն իր առաջին բառերն է արտաբերել ու առաջինն ասել է «պապա»՝ հիասթափեցնելով Քիմին:

«Ես այնքան էի ուզում, որ նա «մամա» ասեր, իսկ նա երեք անգամ ասաց «պապա»,- խոստովանել է հայուհին:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE