Նույնատեսակ զգեստներով Բեյոնսեն եւ դուստրը՝ Էյֆելյան աշտարակի ֆոնին

13:36   27 հուլիսի, 2016

Եվ այսպես, նորից Բեյոնսեն: Նախորդ լուրով մենք ձեզ հայտնեցինք, որ երգչուհին բացարձակ ռեկորդակիր է Նյու Յորքում օգոստոսի 28-ին անցկացվելիք MTV Video Music Awards 2016 մրցանակաբախշությունում առաջադրված անվանակարգերի քանակով: Հանրահայտ երգչուհու տասնմեկ երգերը ներկայացված են մրցանակաբախշության անվանակարգերում:

Իսկ մինչ այդ Բեյոնսեն ու Ջեյ Զին, իրենց 4-ամյա դստեր՝ Բլյու Այվիի հետ ուղեւորվել են Ֆրանսիայի մայրաքաղաք: Ինչպես գիտեք՝ Էյֆելյան աշտարակը Փարիզի խորհրդանիշն է, առանց որի անհնար է պատկերացնել այդ քաղաքը:

Երգչուհին եւ դուստրը նույնատեսակ զգեստներով լուսանկարվել են Էյֆելյան աշտարակի ֆոնին:

Հավանաբար Ջեյ Զին է լուսանկարել իր սիրելիներին, քանի որ կադրում նա չի երեւում:

Աղբյուր՝ ust Jared



© NEWS.am STYLE