Հղի Բլեք Չայնային տեսել են առանց Ռոբ Քարդաշյանի

14:13   27 հուլիսի, 2016

Ռոբ Քարդաշյանը երեկ մտահոգել է իր Instagram–ի 6 մլն բաժանորդներին՝ ջնջելով Չայնայի ու իր բոլոր լուսանկարները: Լուրեր են պտտվում, որ Քիմի եղբոր ու նրա հղի ընկերուհու՝ Բլեք Չայնայի հարաբերություններում ինչ-որ բան է կատարվում, իբրեւ Ռոբը կասկածելի հաղորդագրություններ է գտել իր ապագա կնոջ հեռախոսի մեջ։

Ռոբն առայժմ չի մեկնաբանում կատարվածը, իսկ պապարացիները մինչ այդ Չայնային բռնացրել են մենակ, բայց մատանին մատին, մեքենա վարելիս, երբ 28-ամյա պարուհին եկել էլ սնունդ վերցնելու Taco Bell Drive-Thru –ից:

Ի դեպ այս տարվա մարտին Ռոբն արդեն դրա նման մի բան արել էր: Այն ժամանակ, ջնջելով ամեն ինչ իր էջերից, Քիմի եղբայրը հայտարարել էր, որ դա անում է, որպեսզի իրեն ու Չայնային հանգիստ թողնեն:

Աղբյուր՝Daily Mail

Լուսանկար՝ INF Photo.com



© NEWS.am STYLE