Վիննի Հարլո. ամենայուրահատուկ արտաքին ունեցող մոդելն այսօր նշում է ծննդյան 22-ամյակը

15:05   27 հուլիսի, 2016

Ամենայուրահատուկ եւ տարբերվող արտաքին ունեցող մոդելներից մեկը` Վիննի Հարլոն այսօր նշում է ծննդյան 22-ամյակը: Աղջիկը միանգամից գրավեց հեռուստադիտողների ուշադրությունը` մասնակցելով «Ամերիկայի հաջորդ թոփ-մոդելը» նախագծի 21-րդ եթերաշրջանին: Իսկ ուշադրություն գրավելը նրա դեպքում դժվար բան չէ: Չ՞է որ մոդելն իր գործընկերուհիներից տարբերվում է մաշկի յուրահատուկ երանգով:

Վիտիլիգո` մաշկային հիվանդություն, որը սկզբում դատավճիռ էր հնչում աղջկա համար, սակայն, որն էլ օգնեց նրան հասնելու բարձունքների մոդելային ասպարեզում:

Տարբերվող արտաքինի շնորհիվ Հարլոին շատերն են ցանկանում տեսնել իրենց ամսագրերի շապիկներին եւ ցուցադրություններին:

Մոդելը շարունակում է գրանցել նոր հաջողություններ` եւս մեկ անգամ ապացուցելով, որ ոչինչ չի կարող կանգնեցնել նպատակասլաց մարդկանց եւ որ առաջին հայացքից թվացող թերությունը հաճախ կարող է ծառայել որպես առավելություն:

Վիննի Հարլոի ամենայուրահատուկ կերպարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE