Օգոստոսի 1-ին հայտնի կդառնա, թե որ քաղաքում է անցկացվելու «Եվրատեսիլ 2017»-ը

15:44   27 հուլիսի, 2016

Ուկրաինայում օգոստոսի 1-ին կհայտնեն «Եվրատեսիլ 2017» անցկացման քաղաքը: «Եվրատեսիլ 2017»-ը հյուրընկալելու համար պայքարում են Կիեւը, Օդեսան ու Դնեպրը, գրում է Ivona–ն:

«Այդ մասին, ինչպես եւ ծրագրվում էր, կհայտարարեն օգոստոսի 1-ին»- հայտարարել է Ուկրաինայի մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Յուլիա Դոցենկոն:

Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էր, որ քաղաք -հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 27-ին, այլ ոչ թե օգոստոսի 1-ին, ինչպես ի սկզբանե էր նախատեսվում: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլի» հաղթողն այս տարի երգչուհի Ջամալան էր, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել էր Սերգեյ Լազարեւը:

 



© NEWS.am STYLE