Վտանգավոր ֆոտոշարք. Ուղղաթիռը քիչ է մնում հարվածի հարսնացուին

13:55   27 հուլիսի, 2016

Հարսանեկան ֆոտոշարքեր իրականացնող հայտնի լուսանկարիչների ցանկում CM Leung-ը աշխարհում 30-րդ է: Եվ հենց նրան էր վստահված նորապսակ այս զույգի (անունները չի նշվում) կյանքի ամենակարեւոր եւ գլխավոր ֆոտոշարքը։

Թվում է՝ ամեն ինչ կատարյալ պետք է լինի, քանզի երիտասարդներն իսկապես գեղեցիկ եւ ներդաշնակ են, լուսանկարիչը՝ պրոֆեսիոնալ, իսկ Իսլանդիայի յուրօրինակ բնության մասին կարելի է ոչինչ չասել։

Բայց ֆոտոշարքի ժամանակ անսպասելիորեն փրկարարական ուղղաթիռ է բարձրացել, որը եկել էր այդ շրջան՝ ինչ-որ մեկի կյանքը փրկելու նպատակով։ Եվ լուսանկարիչն ու նորապսակները պատահաբար հայտնվել էին «թեժ կետ»-ում։

Լուսանկարչին հաջողվել է ֆիքսել այն պահը, երբ շատ ցածր թռչող ուղղաթիռը քիչ էր մնում հարվածեր ու վնասեր նորահարսին։

Այո, իսկապես անկրկնելի լուսանկար է ստացվել։

 

Նշենք, որ հոլովակն այնպիսի անկյունից է նկարահանված, որ իսկապես սարսափելի է թվում, բայց իրականում ամեն ինչ այնքան էլ վտանգավոր չի եղել։

 

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE