Հիասքանչ Քիմ Քարդաշյանը` մինի զգեստով

15:17   27 հուլիսի, 2016

Այսօր Քիմ Քարդաշյանը որոշել է մեզ տոնուսի մեջ պահել: Եվ այսպես, Քիմն առաջին անգամ Սեյնթի հետ ներկայացել է հանրությանը՝ Սան Դիեգոյւոմ մասնակցելով  տատի՝ Մերի Ջոյի բուտիկի բացմանը:

Քիմին ընկերակցում էին դուստրը՝ Նորթը, քույրը՝ Քլոեն, մայրը՝ Քրիս Ջենները իր բոյֆրենդ Քորի Գեմբլի հետ, քույրը՝ Քորթնին նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսիքի եւ երեխաների՝ Մեյսոնի, Պենելոպայի ու Ռեյնի հետ:

Բուտիկն այցելելուց հետո ընտանիքը հյուրանոց է գնացել, որտեղ Քիմը ուրիշ հագուստով եւ նոր կերպարանքով գնացել է նշելու տատիկի ծնունդը, որն այսօր 82 տարեկան է դառնում:

Քիմը սեւ հանդերձանքով էր:

Նշենք, որ Քիմը հագել էր Manolo Blahnik ապրանքանիշի կոշիկ, որը մոտ 700 դոլար արժե:

Ի դեպ, հայուհուն ընկերակցում էր նաեւ Բլեք Չայնան, որը կարծես թե վիճել է Ռոբ Քարդաշյանի հետ: Վերջինն ի դեպ ներկա չի եղել ոչ բուտիկի բացմանը, ոչ էլ ծննդյան հավաքույթին:

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE