Ինչպե՞ս դիմահարդարվել լողափ գնալիս (տեսանյութ)

17:03   27 հուլիսի, 2016

Ամառ, արեւ… ինչպե՞ս պատսպարվել այս օրերի շոգ եղանակից: Իհարկե, լավագույն միջոցը լողափ գնալն է, սակայն կանանց եւ աղջիկների համար, նույնիսկ, հանգստի մեկնելն է տարատեսակ մտահոգությունների պատճառ հանդիսանում:

Ինչպե՞ս ամեն պարագայում լինել հմայիչ, գեղեցիկ, խնամված եւ կանացի: Այո, կանանց դժվար է համոզել, որ լողափ գնալիս պետք չէ կրել խիտ եւ առատ դիմահադարում, քանի որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ցանկանում են օրը 24 ժամ` անկախ հանգամանքներից լինել ուշադրության կենտրոնում:

Այդ դեպքում դիմահարդար Մելիսա Մերկի առաջարկած դիմահարդարումը հենց ձեզ համար է: Աղջիկը ցուցադրում է, թե ինչպես կարելի է շպարվել` միեւնույն ժամանակ պահպանելով բնական տեսքը: Նա խորհուրդ է տալիս հանգիստ թողնել աչքերն ու շուրթերը` հիմնական շեշտը դնելով հարթ մաշկի եւ փայլուն այտոսկրերի վրա:

Թե ինչպես հասնել ցանկալի արդյունքին, ներկայացված է տեսանյութում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE