Էմբեր Հերդը հրաժարվում է ստորագրել Դեպի առաջարկած պայմանագիրը՝ գաղտնիություն պահելու մասին

16:23   27 հուլիսի, 2016

Էմբեր Հերդի ու Ջոննի Դեպի ամուսնալուծությունը դեռ երկար մեզ հանգիստ չի տա: Այդ զույգը կարողանում է իր նկատմամբ ուշադրություն գրավել։ Այսօր դերասանուհին անընդունելի է համարել Դեպի առաջարկած պայմանագիրը ՝ տվյալները չհրապարակելու մասին:

ET Online-ը հայտնում է, որ 30-ամյա դերասանուհին դատարան է տարել նոր փաստաթղթեր՝  հավաստիացնելով, որ Դեպը հրաժարվում է իրեն տրամադրել ֆինանսական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ամուսնալուծության գործընթացի համար:

Հերդն էլ իր կողմից հայտնել է, որ չի ստորագրում գաղտնիության մասին որեւէ համաձայնագիր, քանի որ նրա խոսքով Դեպի  ֆինանսական տվյալների յուրաքանչյուր արտահոսքի համար նախատեսվում է 100 հազար դոլարի չափով տուգանք: Ինչպես հայտնել է դերասանուհին, այդ պահանջը վրվովեցուցիչ է ու դրանով փորձ է արվում խոչընդոտել ամուսնալուծության գործընթացին:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Էմբեր Հերդը պահանջել էր իրեն տեղեկություններ տրամադրել նախկին սիրեցյալի ֆինանսական դրության մասին: Ջոնին համաձայնել էր, բայց մի պայմանով, որ Հերդը պետք է երաշխավորի,որ չի հրապարակի դրանք:

Ջոնին կնոջը առաջարկել էր գաղտնիության մասին համաձայնագրի երկու տարբերակ ու պատրաստակամություն հայտնել քննարկել ձեւակերպումները: Նա միայն փորձում է պաշտպանել իր փաստաթղթերը ու անձնական տվյալները մամուլում անհիմն շահարկոմներից:

Նշենք, որ Էմբերը երկու ամիս առաջ՝  մայիսի 23-ին, ամուսնուց բաժանվելու որոշում է կայացրել 15 ամսվա համատեղ կյանքից հետո՝ դատարանին ներկայացնելով ապացույցներ Դեպի կողմից բռնությունների մասին:



© NEWS.am STYLE