Իրինա Շեյքը ու Բրեդլի Քուփերը վայելում են իրենց հանգիստը Սարդինիում

17:29   27 հուլիսի, 2016

Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերը զույգը հանգստանում է Սարդինիում: 30-ամյա ռուս սուպերմոդելին ու 41-ամյա բրիտանացի դերասանին բռնացրել են պապարացիները, երբ նրանք զբոսնելու էին դուրս եկել իրենց մինի-զբոսանավով:

Ի դեպ, մինչ մենք այս քաղցր զույգին ենք քննարկում, նշենք, որ Daily Mail պարբերականը նույնիսկ կազմել է այն վայրերի քարտեզը, ուր մեկ ամառվա ընթացքում հասցրել են այցելել սիրահարները:

Ստացված քարտեզը բավականին տպավորիչ է, որից լրագրողները եզրակացություններ են անում, որ շատ հավանական է՝ դերասանն ու մոդելը կամուսնանան:

Լուսանկարներ՝ Vantagenews



© NEWS.am STYLE