40-ամյա հայտնի հաղորդավարուհի Դանա Բորիսովան ամուսնանում է հայի հետ

10:08   28 հուլիսի, 2016

Հայտնի ռուս հաղորդավարուհի Դանա Բորիսովան ամուսնանում է հայի հետ։ 40-ամյա աստղի եւ նախկին ամուսնու ապահարզանից անցել է ընդամենը մի քանի ամիս, իսկ նա նորից պատրաստվում է ամուսնանալ ու արդեն մանրամասներ է պատմել ապագա ամուսնու մասին. Ալեքսեյ անունով բանկի աշխատողը 9 տարով նրանից երիտասարդ է։

Արդեն հայտնի է դարձել, որ պսակադրությունը կայանալու է սեպտեմբերի 6–ին։ Իսկ հեռուստաաստղի ընտրյալի շուրջ ինտրիգը պահպանվում է։ Բորիսովան չի շտապում բացել բոլոր խաղաքարտերը՝ նախընտրելով տեղեկություններ տալ մաս–մաս։

«Իմ ընտրյալը 31 տարեկան է։ Ապագա ամուսինս հայ է։ Չնայած, որ մենք դեռ չենք ամուսնացել, նրան դուր է գալիս ինձ իր կինն անվանել։ Լյոշայի աշխատավարձն ընդամենը 30 հազար ռուբլի է, բայց դա չէ կարեւորը։ Նա 7 ամսով սովորելու է մեկնում, առաջիկա ժամանակներս նրան նոր հեռանկարներ ու հնարավորություններ են սպասում։ Եվ ես առաջին անգամ ինձ ամուր տղամարդկային թիկունքի հետեւում եմ զգում։ Կարող եմ ասել մի բան. մենք սիրում ենք միմյանց։ Կարծում եմ, որ ես առանձնահատուկ մարդու եմ հանդիպել»,– ասել է Դանան «ԿՊ»–ին տված հարցազրույցում։

Սիրահարներն արդեն ընտրել են ամուսնական մատանիներ։ Դրանք 400 հազար ռուբլի արժեն։ Հաղորդավարուհին ասում է, որ մատանիների համար վճարել է Ալեքսեյը։ Թե որտեղից է վերցրել այդքան գումար, չի ասել։

Հիշեցնենք, որ Դանայի եւ գործարար Անդրեյ Տիշենկոյի նախորդ ամուսնական կյանքը տեւեց ընդամենը 8 ամիս։



© NEWS.am STYLE