Հմայիչ Քիմ Քարդաշյանը՝ քույրերի հետ Սան Դիեգոյի ձիարշավարանում

11:04   28 հուլիսի, 2016

Նախօրեին Սան Դիեգոյում դեսանտ է իջել Քարդաշյան–Ջեններ ընտանիքը, որոնք հայտնվել էին տատիկի (Քրիս Ջենների մոր)՝ Մերի Ջոյի բուտիկի բացման արարողությանը։ Քիմին ուղեկցում էին նրա դուստր Նորթը, քույր Քլոեն, Քենդալ Ջենները, մայր Քրիս Ջեններն՝ իր բոյֆրենդ Քորի Գեմբլի, իսկ Քորթի Քարդաշյանը՝ բոյֆրենդ Սքոթ Դիսիքի եւ երեխաներ Մեյսոնի, Պենելոպայի, Ռեյնի հետ։

Բուտիկ այցելելուց հետո ընտանիքը գնացել էր տատիկի 82-ամյա տարեդարձը նշելու։

Իսկ որտե՞ղ են նշել Քարդաշյանները տատիկի 82-ամյակը։ Ձիարշավարանում։

Թե ում գաղափարն էր դա, դեռ հայտնի չէ։ Քիմն աշխուժորեն շարժում էր ոտքերը, Նորթը՝ Քենդալի գրկին, իսկ Սեյնթը, որին Քիմը նախօրեին առաջին անգամ ցույց տվեց հանրությանը, չէր երեւում։

Ձիարշավարան ու տատիկի բուտիկ այցելությունն, անխոս, կհայտնվի KUWTK շոուի առաջիկա սերիաներում։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝  AKM-GSI



© NEWS.am STYLE