Ջենիֆեր Լոպեսը, Շակիրան, Սելենա Գոմեսը՝ «Գահերի խաղը» սերիալի հերոսների դերերում

12:12   28 հուլիսի, 2016

«Գահերի խաղը» սերիալի 6-րդ եթերաշրջանի ավարտից հետո մենք շունչներս պահած սպասում ենք, թե հերոսներից ով այն աշխարհ կգնա հաջորդ եթերաշրջանում, որը էկրաններին կհայտնվի 2017-ի ամռանը։

Իսկ մինչ այդ Youtube–ում The MVTO ալիքը զվարճալի հոլովակ է ստեղծել՝ գուշակելով, թե ինչպիսի տեսք կունենային կրքոտ լատինաամերիկյան աստղերը Վեսթերոսի ձմռան պայմաններում։

Ռիթմիկ երաժշտության տակ Ջենիֆեր Լոպեսը վերածվում է Սերսեյա Լանիսթերի, Շակիրան դառնում է Դեյներիս Տարգարիեն, Սելենա Գոմեսը՝ Արյա Սթարկ։ Հոլովակի հեղինակները կերպարներ են ընտրել Ռիկի Մարտինի, Ջասնթին Բիբերի, Pitbull–ի եւ այլ լատինամերիկացի հայտնիների համար։

 



© NEWS.am STYLE