Ջենիֆեր Գարները Բեն Աֆլեքից 4-րդ երեխայի՞ն է սպասում

14:11   28 հուլիսի, 2016

Այս զույգի հետ առհասարակ չես ձանձրանա։ Բեն Աֆլեքը եւ Ջենիֆեր Գարները կարծես թե պետք է ամուսնալուծվեին դերասանի եւ դայակի սիրավեպի պատճառով. ի դեպ դայակը հայուհի է՝ Քրիստին Ուզունյան։ Սակայն ամուսինները դեռ որոշել են հետաձգել ապահարզանի գործընթացը, որպեսզի պարզեն հարաբերությունները։

Կիրակի Ջենը եկեղեցի էր գնացել եւ հայտնվել տեսախցիկների կենտրոնում։ Լուսանկարներն անմիջապես դերասանուհու հղիության մասին հարցեր էին առաջացրել։

Նախօրեին դերասանուհին Սանտա Մոնիկայում Giorgio Baldi ռեստորանից դուրս գալիս հայտնվել էր պապարացիների ուշադրության կենտրոնում։ Լրագրողը 44-ամյա դերասանուհուն հարցրել էր, թե արդյոք նա 4-րդ երեխային է սպասում։

Գարները բավականին տարօրինակ պատասխան էր տվել.

Ի՞նչ  կասեք այս մասին։

Լրագրողը նշում է, որ Ջենիֆերի տոնը մասամբ չարաճճի էր, մի թեթեւ վրդովված։

Ջենիֆերն արդեն երեք երեխա ունի Բեն Աֆլեքից՝ 11 ամյա Վայոլեթը, 7-ամյա Սերաֆինան եւ 4-ամյա Սեմյուելը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI–ի



© NEWS.am STYLE