Հայկ Մարությանի եւ Անի Լուպեի պոզիտիվ սելֆին

10:53   28 հուլիսի, 2016

Հուլիսի 25-ին Երեւանի պետական Կամերային թատրոնի ճանաչված դերասան Ռաֆայել Երանոսյանը նշում էր ծննդյան 35-ամյակը։ Տաղանդավոր դերասանը մայրաքաղաքից դուրս գտնվող ռեստորանային համալիրներից մեկում կազմակերպել էր գեղեցիկ հավաքույթ, որին ներկա էին Ռաֆոյի հարազատ թատրոնի գործընկերները, բարեկամները եւ ընկերները։

Իհարկե, հոբելյարի հետ լուսանկարվելուց բացի հյուրերը նաեւ սելֆի են արել միմյանց հետ։ Սիրված արտիստ Հայկ Մարությանն ու Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն նույնպես «հետ չեն մնացել»։

Фото опубликовано RafayelEranosyan (@rafayelyeranosyan)

Հիշեցնենք, որ Ռաֆոյի ծննդյան ամբողջ երեկոյի ընթացքում ներկաները զգացել են փոփի արքա Մայքլ Ջեքսոնի շունչը (գաղտնիք չէ, որ լեգենդար երգիչը Ռաֆոյի ամենասիրելի արտիստներից է)։ Անգամ տոնական տորթն է Ջեքսոնին հիշեցրել։

 



© NEWS.am STYLE