Ինչու՞ է բիկինով աղջիկների այս լուսանկարը տարածվել համացանցում

11:56   28 հուլիսի, 2016

Ստիպված ենք ձեզ հիասթափեցնել. պատճառն այն չէ, ինչ դուք մտածում եք։

Այո, լուսանկարը հայտնվել է հազարավոր օգտատերերի ուշադրության կենտրոնում առաջին հերթին աղջիկների գրավիչ տեսքի պատճառով։ Բայց լուսանկարն ունի իր փոքրիկ «գաղտնիքը»։ Աղջիկներից մեկի ոտքին էլեկտրոնային շղթա է կապված, որը կրում են տնային կալանքի ենթարկված կամ պայմանական ազատ արձակված մարդիկ (սարքը մշտապես ազդանշանների միջոցով տեղեկացնում է, թե որտեղ է գտնվում տվյալ անձը)։

Լուսանկարի մեծ արձագանքը պայմանավորված է նրանով, որ գեղեցկուհու այս յուրօրինակ «աքսեսուարին» օգտատերերի մեծ մասը ուշադրություն չի էլ դարձնում։

Օգտատերերից շատերը շնորհակալություն են հայտնել լուսանկարի հեղինակին այս հրապարակման համար եւ նշել, որ հետույքից ավելի ներքեւ էլ պետք է ուշադիր նայել։  

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE