Քիմ Քարդաշյանը նորից ցույց է տվել փոքրիկ Սեյնթին

14:32   28 հուլիսի, 2016

Ինչպես արդեն գրել էինք, Սան Դիեգոյում դեսանտ է իջել Քարդաշյան–Ջեններ ընտանիքը, որոնք հայտնվել էին տատիկի (Քրիս Ջենների մոր)՝ Մերի Ջոյի բուտիկի բացման արարողությանը։ Քիմին ուղեկցում էին նրա դուստր Նորթը, քույր Քլոեն, Քենդալ Ջենները, մայր Քրիս Ջեններն՝ իր բոյֆրենդ Քորի Գեմբլի, իսկ Քորթի Քարդաշյանը՝ բոյֆրենդ Սքոթ Դիսիքի եւ երեխաներ Մեյսոնի, Պենելոպայի, Ռեյնի հետ։ Բուտիկ այցելելուց հետո նրանք գնացել էին տատիկի 82-ամյակը նշելու։

Հայուհին Snapchat–ում տեսանյութ է տեղադրել, որում երեւում է, թե ինչպես է Սեյնթը ժպտում եւ ծիծաղում, իսկ Նորթը նստած է հայուհու տատիկի հետ։

Հիշեցնենք, որ Քարդաշյանները Մերի Ջոյի ծնունդը նշել է ձիարշավարանում։



© NEWS.am STYLE