Բեյոնսեն՝ վերելակի մեջ Փարիզում, Ջեյ Զին՝ լուսանկարչի դերում

16:45   28 հուլիսի, 2016

Որտեղ էլ որ հայտնվի Բեյոնսեն, երգչուհուն սոցցանցերի համար լուսանկարում է նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին։ Հայտնի երգչուհին Ֆրանսիայի մայրաքաղաքում ելույթ է ունենում Lemonade ալբոմի աջակցության շրջանակներում։

Երգչուհին որոշել է ֆոտոսեսիա կազմակերպել Փարիզի հյուրանոցի վերելակում, իսկ թե ով է լուսանկարիչը, երեւում է հայելու մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարվել էին MTV Video Music Awards 2016-ի թեկնածուները, հայտնում է Variety-ն: Պարգեւատրման արարողությունը անցկացվելու է Նյու Յորքում օգոստոսի 28-ին։

Առաջադրված անվանակարգերի քանակով ռեկորդակիրներ են Բեսոնյեն ու Ադելը: Բեյոնսեն արժանացել է տասնմեկ անվանակարգերի՝ Lemonade ալբոմի երգերի համար:

Աղբյուրը՝ Beyonce.com



© NEWS.am STYLE