Աստղային make up. Շուշան Երիցյան (ֆոտո)

16:04   28 հուլիսի, 2016

Շուշան Երիցյանն այսօր Հայաստանի ամենապահանջված մոդելներից մեկն է: Նա ոչ միայն փայլում է ֆոտանախագծերում եւ պոդիումի վրա, այլեւ հայկական հեռուստասերիալներում:

Շուշանն իր ոլորտի ամենաոճային ներկայացուցիչներից է: Նրան հաճախ կարելի է տեսնել վարսերի նոր երանգով եւ դիմահարդարման ամենահամարձակ դրսեւորումներով:

Առօրյա կյանքում Շուշանը շատ թույլ make up է կրում, իսկ պոդիումի վրա եւ հեռուստաեթերում միշտ շլացուցիչ դիմահարդարմամբ է ներկայանում:

Ինչպես շատերը` Շուշանը եւս հետեւում է դիմահարդարման գլխավոր կանոնին` աչքերը շեշտելու դեպքում շուրթերը պետք է թույլ ընդգծված լինեն, շուրթերը շեշտելու դեպքում` աչքերը:

Շուշան Երիցյանի նրբաճաշակ դիմահարդարման օրինակներից մի քանիսը ներկայացնում ենք լուսանկարների տեսքով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Շուշան Երիցյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE