Ջարեդ Լետոն՝ Rolling Stone–ի շապիկին

16:24   28 հուլիսի, 2016

Ջարեդ Լետոն հայտնվել է Rolling Stone–ի շապիկին։

Երաժիշտ եւ դերասան Ջարեդ Լետոյի երկրպագուները անհամբերությամբ սպասում են նրա մասնակցությամբ նոր ֆիլմի՝ «Ինքնասպանների ջոկատ»–ի էկրանանավորմանը։

Իսկ մինչ այդ 44-ամյա Ջարեդը հայտնվել է  Rolling Stone ամսագրի շապիկին։ Ֆոտոսեսիայի հեղինակն է Թեո Վենները։

Պարբերականին տված հարցազրույցում դերասանը պատմել է, թե ինչպես է նա թմրանյութ օգտագործող դեռահասից դարձել Հոլիվուդի աստղ եւ սրտակեր։

Այն մասին, թե ինչպես է նա դերասանական կարիերան փոխարինել երաժշտությամ. «Այնքան շատ մարդիկ ինձ չէին հասկանում։ Ոմանք իմ որոշումը խելագարություն էին  համարում։ Եղել են ֆիլմեր, որոնցից ես հրաժարվել եմ համեստ համերգային շրջագայությունների համար, իսկ այդ ֆիլմերից մի քանիսը կինոյի գլուխգործոցներ են դարձել»։

Ջոկերի դերի մասին. «Ջոկերն իրեն շատ հարմարավետ էր զգում բռնության ակտերի ժամանակ։ Ես հետեւել եմ իրական բռնությանը, փորձել եմ դա մարսել։ Նման բան տեսնելով՝ կարելի է շատ բան իմանալ։ Մարդիկ կարող են շատ հանգիստ մնալ բռնություն կատարելիս»։

Թմրանյութերի մասին. «Ես դրանք շատ եմ օգտագործել։ Եվ հաճախ դա շատ ուրախ էր լինում։ Կա միայն մի քանի տեսակ, որոնցից իրոք վատ ես զգում։ Կարծում եմ, ինչ–որ իմաստով դա գիտակցված որոշում էր։ Ես այլ երազանք եմ ընտրել, այլ ճանապարհ։ Կարծում եմ, որ դա է թմրանյութերի հիմնական խնդիրը. այլընտրանքը շատ թանկ արժի։ Թմրանյութերի թողած ցնցող էֆեկտը չարժի այդ ռիսկը։ Ես բավական օրինակներ ունեմ, թե ինչ պետք չէ անել»։



© NEWS.am STYLE