Թեյլոր Սվիֆթին «բռնացրել» են Սանտա Մոնիկայում

17:47   28 հուլիսի, 2016

Ինչպես հայտնի է, երեկ Թեյլոր Սվիֆթը եւս մեկ հարված է ստացել, որից, երեւի թե, երգչուհին դեռ ուշքի չի եկել։ Հայտնի են դարձել MTV–ի Video Music Awards 2016 մրցանակաբաշխության մասնակիցները։ Պարգեւատրման արարողությունը կայանալու է օգոստոսի 28-ին Նյու Յորքում։ Թեկնածուների թվում են Բեյոնսեն եւ Ադելը, իսկ ահա Թեյլոր Սվիֆթը ոչ մի անվանակարգում չի առաջադրվել։

Նախօրեին ԱՄՆ էր ժամանե հայտնի երգչուհուն 35-ամյա սիրեցյալ, բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը, որպեսզի աջակցի ընկերուհուն։

Զույգին տեսել են Սանտա Մոնիկայի ռեստորաններից մեկում, գրում է People–ը։

«Նրանք երկրորդ հարկում էին եւ վայելում էին միմյանց ներկայությունը»,– ասել են  ներքին աղբյուրները։ Սակայն համացանցում լուսանկարներ դեռ չկան։

Թեյլորին նույն օրն ավելի վաղ տեսել էին մարզասրահ այցելելիս։

 



© NEWS.am STYLE