Հայացք ներսից. Փարիզյան հյուրանոցի 19-հազար դոլար արժողությամբ համարը, որն ամրագրել է Բեյոնսեն

18:29   28 հուլիսի, 2016

Ինչպես հայտնել էինք, Բեյոնսեն Ֆրանսիայի  մայրաքաղաքում է, որտեղ հանդես է գալիս Lemonade ալբոմի աջակցության համաշխարհային շրջագայությամբ։ Հանրահայտ երգչուհին իջեւանել է Փարիզի Shangri-La Hotel հյուրանոցում։

Համարում մեկ գիշերն արժի 19 հազար դոլար։

Մենք արդեն տեսել ենք Բեյոնսեի լուսանկարները Էյֆելյան աշտարակի ֆոնին, ինչպես նաեւ հյուրանոցի վերելակում արված նկարները, իսկ հիմա ժամանակն է տեսնել նրա համարը։

Հյուրանոցը կառուցվել է 1896-ին Նապոլեոնի զարմիկ Ռոլանդի կողմից։

Աղբյուրը՝  Daily Mail

 



© NEWS.am STYLE