Քիմ Քարդաշյանի հետ անկողնում. Քանյեի եւ Քիմի նոր ֆոտոշարքը՝ Harper's Bazaar-ի համար

17:01   28 հուլիսի, 2016

«Անկրկնելի ֆենոմեն»,- ահա այսպես է 35-ամյա Քիմ Քարդաշյանին անվանում ամերիկյան Harper's Bazaar պարբերականը, որը նոր ֆոտոշարք է իրականացրել հեռուստաաստղի եւ նրա ռեփեր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ։

Բացի լուսանկարվելուց, զույգը նաեւ հարցազրույց է տվել պարբերականին եւ պատմել, որքան էլ զարմանալի է, Թեյլոր Սվիֆթի երգացանկից սիրելի ստեղծագործության, իրենց անձնական եւ ընտանեկան կյանքի մասին։

«Ես սիրում եմ նրա մերկ լուսանկարները՝ բոլոր դիրքերից։ Ես սիրում եմ մերկությունը, եթե խոսքը գեղեցիկ մարմնի մասին է»,- Քիմի մասին ասել է Քանյեն։

Ֆոտոշարքի հեղինակն է Կարլ Լագերֆելդը։

Harper's Bazaar սեպտեմբերյան համարը կթողարկվի օգոստոսի 2-ին։

Ամուսինները ներկայացել են Valentino, Chanel, Prada ապրանքանիշերի հագուստներով։



© NEWS.am STYLE