Քանյե Ուեսթը` առաջին անգամ Թեյլոր Սվիֆթի հետ սկանդալի մասին

10:07   29 հուլիսի, 2016

Երկու հանրահայտ ռեփերներ Դրեյքն ու Future–ը ԱՄՆ-ում հյուրախաղեր են տալիս: Երեկ երաժիշտները համերգ էին տվել Չիկագոյում, ու բոլորովին անսպասելիորեն իրենց ֆանատներին անակնկալ են մատուցել՝ ներկայացնելով Քանյե Ուեսթին:

Ակնհայտ էր, որ ոչ ոք նման բան չէր սպասում: Ներկաները սկսեցին ոգեւորված աղմկել, իսկ ռեփերը որոշեց հայրենի Չիկագոյում իր նոր Famous հիթը կատարելուց առաջ (որում Քանյեն Թեյլոր Սվիֆթին «լիրբ» է անվանում) վերջապես մեկնաբանել Թեյլոր Սվիֆթի հետ սկանդալը:

«Միակ բանը, որ ես ուզում եմ ասել՝ ինչ լավ է որ իմ կինը ունի Snapchat: Եվ դրա շնորհիվ հիմա դուք գիտեք ճշմարտությունը: Եվ այլեւս ոչ ոք իմ մասին ստոր բաներ չի խոսի»,- հայտարարել է Քիմ Քարդաշյանի ամուսինը։

Նշենք, որ երեկ Քիմն ու Քանյեն մասնակցել են Harper's Bazaar–ի համար շքեղ ֆոտոշարքի: Աստղային զույգին լուսանկարում էր ինքը՝ Կարլ Լագերֆելդը:

Աղբյուր՝ ew.com



© NEWS.am STYLE