Մերի Ջեյ Բլայջը ապահարզան է պահանջում 12 տարվա համատեղ կյանքից հետո

12:04   29 հուլիսի, 2016

Ռեփ երգչուհի Մերի Ջեյ Բլայջը ապահարզան է պահանջում ամուսնու՝ Մարտին «Քենդու» Իսահակի հետ 12 տարվա համատեղ կյանքից հետո: Ուշագրավ է, որ երգչուհու ամուսինը նաեւ նրա մենեջերն է:

TMZ-ը գրում է, որ 45-ամյա երգչուհին հրաժարվել է շուտով արդեն՝ նախկին ամուսնու կողմից ֆինանսական աջակցությունից:

Առայժմ անհայտ է, թե ինչու է երգչուհին հանկարծ որոշել բաժանվել:

2012-ին զույգը դատարանում էր հայտնվել։ Նրանք բանկից 2 մլն դոլարի վարկ էին վերցրել ու չէին շտապում վերադարձնել այն:

2014-ին ռեփ երգչուհին հայտարարել էր, որ ամուսնուն արգելում է կին-ընկերներ ունենալ:



© NEWS.am STYLE