Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպիսին էր 8 տարի առաջ

11:05   29 հուլիսի, 2016

Քիմ Քարդաշյանը իր kimkardashianwest.com կայքում ցույց է տվել, թե ինչպիսին էր ութ տարի առաջ։

35-ամյա հայուհին ութ տարվա վաղեմության արխիվային լուսանկարներ էր հրապարակել, երբ Քիմը Teen Choice Awards-ի ժամանակ հարցազրույց էր վերցնում E!ալիքի համար:

Ի դեպ, այն ժամանակ Քիմը հարցազրույց էր վերցրել Բրիթնի Սփիրսից, իսկ լուսանկարի վրա հեռուստաաստղը երաժիշտ ու պրոդյուսեր Ռենդի Ջոնսոնի հետ է:

«Ես այն ժամանակ բոլորովին այլ ոճ ունեի: The Teen Choice Awards -ը կանցնի շաբաթ, իսկ ես ուզում եմ ձեզ ցույց տալ մի լուսանկար 2008-ի կարմիր գորգուղուց: Այդ տարի Keeping Up with the Kardashians –ը առաջադրված էր ռեալիթի շոուի անվանակարգում, իսկ ես՝ «Ռեալիթի շոուի աստղ» անվանակարգում»,- պարզաբանել է Քիմըւ

Հիշեցնենք, որ այս օրերին հեռուստաաստղը Սան Դիեգոյում է, ուր գնացել է տատիկի ՝ Մերի Ջոյի ծննդյան հավաքույթին։ Այստեղ Քիմն առաջին անգամ բոլորին ցույց է տվել որդուն՝ Սեյնթին:



© NEWS.am STYLE