Քլոե Քարդաշյանի ամուսինը բարեր է հաճախում ու հարբում Նյու Յորքում

13:09   29 հուլիսի, 2016

Ինչպես հայտնի է, Քլոե Քարդաշյանն ու նրա ամուսին բասկետբոլիստ Լամար Օդոմը բաժանվում են: Քլոեն փորձել է փրկել ամուսնությունը մանավանդ այն բանից հետո, երբ անցած տարի Լամարին գտել են կոմայում Նեւադայի անառականոցում: Սակայն վերականգնվելուց հետո մարզիկը նորից սկսել է խմել՝ այն էլ այնպես, որ բարկացած Քլոեն նրան արտաքսել է տանից, որի համար ի դեպ հենց ինքն էր ամսական 25 հազար դոլար վճարում:

Լամարը լքել է Լոս Անջելեսը ու գնացել նոր կյանք սկսելու Նյու Յորքում: Սակայն ինչպես հայտնում է UsWeekly–ն, Օդոմին ավելի ու ավելի հաճախ են տեսնում սթրիփթիզ ակումբներում ու բարերում, որտեղ նա անճանաչելիության աստիճանի հարբում է:

«Նա եկել է Նյու Յորքում նոր կյանք սկսելու: Նրա երեխաները՝ 15-ամյա Լամար կրտսերը ու 17-ամյա Դեսթինին մտահոգված են նրա վիճակով: Երեխաները շատ վշտացած են: Նրանք ուզում են, որպեսզի ինչ -որ մեկը օգնի Լամարին: Անցած շաբաթ նրան արդեն գտել են գրեթե անգիտակից վիճակում: Նրան ուզում են հատուկ կլինիկա ուղարկել, բայց նա չի համաձայնում»,- հայտնում է մոտ կագնած աղբյուրը:



© NEWS.am STYLE