Թեյլոր Սվիֆթն ու Թոմ Հիդլսոնը՝ Սանտա Մոնիկայում ռոմանտիկ ընթրիքին

15:20   29 հուլիսի, 2016

Թեյլոր Սվիֆթը փորձում է երջանիկ թվալ: Հանրահայտ երգչուհու տրամադրությունը բարձրացնելու համար հատուկ Անգլիայից նրա մոտ է ժամանել երգչուհու նոր բոյֆրենդ Թոմ Հիդլսթոնը:

Ինչպես գիտեք,  Թեյլորը ապրումների միակ պատճառը Քիմ Քարդաշյանի հետ սկանդալը չէ,   բացի ամենայնից երգչուհուն չեն ներառել MTV VMA –ի ոչ մի անվանակարգում, ինչը նրա համար, ըստ էության,  նշանակում է վերջի սկիզբը:

Դե իսկ մինչ այդ Թեյլորին տեսել են Թոմի հետ Սանտա Մոնիկայում, ուր նրանք ռեստորան էին գնում , ինչի մասին մենք արդեն ձեզ հայտնել ենք, բայց մենք լուսանկար չունեինք, իսկ հիմա  համացանցում արդեն մի քանի լուսանկար է հայտնվել:

«Նրանք երկրորդ հարկում էին ու վայելում էին միմյանց ընկերակցությունը», - ասել է մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE