Որտե՞ղ եւ ինչպե՞ս է իր հանգիստն անցկացրել դերասանուհի Լուիզա Կարապետյանը

12:23   29 հուլիսի, 2016

Մինչ շատերը պլանավորում են` ինչպես անցկացնել հանգիստը, «Սիրո գերին» եւ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Լուիզա Կարապետյանն այս տարի այն արդեն վայելել է.

«Այս ագամ  հանգիտս այլ կերպ ստացվեց: Հանգստանալու մեկնեցի գարնանը եւ պատրաստվում եմ աշունն էլ դիմավորել հանգտով: Գարնան վերջին հասցրեցի վայելել Իտալիան` իր ողջ շքեղությամբ եւ դարավոր պատմությամբ»,-ասում է դերասանուհին, որն այս ճանապարհորդության ընթացքում տեսել է Հռոմը, Վենեցիան, Վատիկանն ու  Ֆլորենցիան:

«Ամեն վայրկյանս փորձում էի վայելել... զուր չեն ասում` «թանգարան բաց երկնքի տակ»: Զգացողություններս հիանալի են: Ես դեռ, անպայման, կվերադառնամ Իտալիա»:

Ինչ վերաբերում է դերասանուհու աշնանային հանգստին, ապա նրա հանգրվանը լինելու է Հունաստանը.

«Անցած ամռանը հասցրել եմ վայելլ Հունաստանը, բայց չեմ այցելել Աթենք: Այս տարի ցանկանում եմ ծանոթանալ նաեւ Աթենքի պատմությանը եւ հանգիստս շարունակել Հունաստանի գրկաբաց լողափներին...»

Լուիզան շատ տպավորված է իր վերջին ուղեւորությամբ, սակայն երազում է նաեւ ճանապարհորդել Ռիո դե Ժանեյրո, իսկ իդեալական հանգիստը պատկերացնում է հետեւյալ կերպ.

«Լողափ...արեւ...մեկ գավաթ շամպայն... սա է ինձ համար կատարյալ հանգիստը»:

Տեղեկացնենք, որ այս շրջանում դերասանուհին զբաղված է  նոր նախագծով.

«Նկարահանվում եմ գեղարվեստական ֆիլմում: Աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են. այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»: 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Լուիզա Կարապետյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE