Աստղային make up. Անժելա Սարգսյան (ֆոտո)

15:05   29 հուլիսի, 2016

Որքան էլ, որ լրատվամիջոցները փորձեն Անժելա Սարգսյանի անունը շահարկել սկանդալային թեմաներում, անժխտելի է այն փաստը, որ Անժելան հայկական հեռուստաեթերի ամենատաղանդավոր եւ գեղեցիկ դերասանուհիներից մեկն է:

Նա միշտ կարողանում է հիացնել ցանկացած միջոցառման ժամանակ եւ հեռուստաէկրաններին:

Կար ժամանակ, երբ դերասանուհին հանդես էր գալիս սեւահերի կերպարում: Այսօր Անժելան վառ շիկահեր է. շատերը նրա կերպարն ասոցացնում են Մերլին Մոնրոյի հետ` կարճ եւ կոկիկ հարդարված շեկ վարսեր, մուգ շրթներկ, գեղեցիկ սլաքներ:

Առօրյայում Անժելան, գրեթե, չի դիմահարդարվում, սակայն հեռուտադիտողներին նա միշտ ներկայանում է անթերի տեսքով:

Անժելայի ճաշակով կերպարներից մի քանիսը ներկայացնում ենք լուսանկարների տեսքով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Անժելա Սարգսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE