Ծնվել է Մարատ Բաշարովի երկրորդ երեխան

14:38   29 հուլիսի, 2016

Ծնվել է ռուս հայտնի դերասան ու հեռուստավարող Մարատ Բաշարովի երկրորդ երեխան։ Դերասանի սիրեցյալ Ելիզավետա Շեվիրկովան նրա համար որդի է լույս աշխարհ բերել։

Starhit-ը հայտնում է, որ Ելիզավետան ու նորածին որդին, որը ծնվել է մոսկովյան կլինիկաներից մեկում, իրենց լավ են զգում: Մարատի ու նրա սիրեցյալ Ելիզավետայի որդին ծնվել է 3410 կգ քաշով ու 53 սանտիմետր հասակով:

Հիշեցնենք, որ Մարատ Բաշարովի եւ Ելիզավետա Շեվիրկովայի սիրային հարաբերությունների մասին հայտնի է դարձել անցած տարվա ամռանը դերասանի ու նրա երկրորդ կնոջ՝ Եկատերինա Արխարովայի ամուսնալուծությունից հետո:

Մարատը նաեւ դաստիարակում է 12-ամյա դստերը՝ Ամելիին, պրոդյուսեր Ելիզավետա Կրուցկոյի հետ ամուսնությունից:

 



© NEWS.am STYLE