Վարդագույն ստվերաներկով ամառային դիմահարդարում (տեսանյութ)

16:54   29 հուլիսի, 2016

Չնայած այն փաստին, որ 2016 թ-ին նորաձեւ է համարվում մուգ երանգի շրթներկը` դիմահարդար Դենիցան խորհուրդ է տալիս ամռանը խուսափել մուգ երանգներից եւ շուրթերն ընդգծել նուրբ գույնի շրթներկով:

YouTube-ում տեղադրած իր տեսանյութում դիմահարդարը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք ստանալ ամառային վառ դիմահարդարում` շեշտը դնելով գեղեցիկ աչքերի վրա:

Որպես օրինակ` նա ներկայացնում է վառ վադագույն ստվերաներկով դիմահարդարում, որն ամբողջացնում են երկար թարթիչներն ու ավանդական դարձած գեղեցիկ ու ուղիղ սլաքները:

Եթե դուք էլ եք ցանկանում ստանալ նմանատիպ դիմահարդարում, ուրեմն ձեռքի տակ ունեցեք դիմահարդարման անհրաժեշտ պարագաներն ու հետեւեք դիմահարդարի ցուցումներին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE