Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ Balmain–ի գովազդարշավում

14:04   29 հուլիսի, 2016

Օրերս Օլիվյե Ռուսթենը իր Instagram-ում ներկայացրել էր մի կադր Balmain–ի գովազդարշավից, որի գլխավոր դերում Քանյե Ուեսթն էր:

Հիմա կրեատիվ տնօրենը հավելել է եւս մի քանի նոր լուսանկարներ, որոնց վրա Քանյեից բացի նաեւ նրա կինն է՝ Քիմը:

Ի դեպ, ռեփերը արդեն եղել է ապրանքանիշի գովազդարշավի դեմքը 2014-ին:

Քիմից բացի միկրոբլոգում հայտնվել են նաեւ Ալեսանդրա Ամբրոսիոյի ու Ջորդան Դաննի լուսանկարները:

Հիշեցնենք, որ երեկ Քիմն ու Քանյեն հայտնվել էին Harper's Bazaar–ի համար շքեղ ֆոտոշարքում: Աստղային զույգին լուսանկարել էր ինքը Կառլ Լագերֆելդը:



© NEWS.am STYLE