Ավրաամ Ռուսոն արդեն 1 տարի է անատամ է մնացել

16:22   29 հուլիսի, 2016

Հանրահայտ երգիչ Աբրահամ Ռուսոն պատմել է, որ ատամների հետ խնդիրներ ունի:

Մի քանի ամիս առաջ 47-ամյա երգիչը որոշել է իրեն հոլիվուդյան ժպիտ պարգևել ու դիմել է ատամնաբույժերին: Նա ենթադրում էր , որ նրանք նորաձեւ իմպլանտներ կտեղադրեն իր ատամների փոխարեն: Այդ բուժակարգը ցավոտ է ու թանկարժեք, բայց փոխարենը՝ շատ արդյունավետ:

«Բժիշկները զննել են ինձ ու ասել, որ իմպլանտներ ինձ դնել հնարավոր չէ : Շատ տարիներ առաջ ես հեռացրել էի մի ատամ, որի տեղում «կամուրջ» էին սարքել : Հիմա ես ուզում էի այն հանել ու փոխարենը իմպլանտ դնել : Բայց պարզվեց, որ այն ամրացնելու տեղ չկա: Ոսկորը, որի վրա ամրանում է ատամը, ամենայն հավանականությամբ, փտել էր: Բժիշկները ասացին, որ պետք է ոսկոր աճեցնել», - բացատրել է լրագրողներին Ռուսոն:

Երգիչը համաձայնել է ցավոտ վիրահատությանը: «Ես հոյակապ գիտեմ, որ լնդերի ու ատամների վրա բոլոր միջամտությունները ցավոտ են: Բայց ես համբերատար եմ : Կանայք երեխաներ են ծնում ու դիմանում են: Ես նույնպես դիմանում եմ: Վիրահատության գնացի ժպիտով»,- հայտնել է երգիչը: 

Չնայած վիրահատական միջամտությունը հաջող է անցել, Ռուսոն այդքան էլ գոհ չէ, չէ՞ որ մի ամբողջ տարի ստիպված է անատամ մնալ: Այդ ընթացքում նոր ոսկորը պետք է սերտաճի: Միայն դրանից հնարավոր կլինի իմպլանտ դնել:

«Տեսնում եք ՝ հիմա անատամ եմ: Սարսափելի է : Ու դեռ մի տարի այսպես պետք է մնամ»,- մեջբերում է Ավրաամին «Собеседник»-ը:



© NEWS.am STYLE