Աստղային Street Style. Քիմ Քարդաշյան (ֆոտո)

20:50   29 հուլիսի, 2016

Խոստովանեք` դժվար է Քիմ Քարդաշյան լինելը: Հայազգի աստղը ստիպված է փայլել ցանկացած վայրում, ցանկացած պարագայում… Չէ՞ որ, նա այն ռեալիթի շոուի աստղն է, որը ոգեշնչում է մի շարք կանանց` մշտապես գեղեցիկ եւ խնամված լինելու իր օրինաով:

Տարիներ առաջ Քիմը եկավ ապացուցելու, որ գեղեցկությունը չի սահմանափակվում միայն 90-60-90 չափանիշներով: Այդ պահից սկսած` նա պարտավորվեց լինել մշտապես գեղեցիկ եւ մշտապես ոգեշնչման աղբյուր:

Դա է պատճառը, որը Քիմը երբեք փողոց դուրս չի գալիս անխնամ կամ ոչ պատշաճ տեսքով: Քանյե Ուեսթի կինը լավ գիտի` նա ամեն վայրկյան գտնվում է պապարացիների, հետեւաբար նաեւ հանրության ուշադրության կենտրոնում:

Այո, հեշտ չէ Քիմ Քարդաշյան լինելը: Բայց այս հայուհուն դա հաջողվում է…

Ձեզ ենք ներկայացնմում Քիմ Քարդաշյանի ամենահետաքրքիր Street Style կերպարները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE