Դիջեյ Քելվին Հարիսի կրքոտ ընկերուհին՝ կրքոտ հոլովակի նկարահանումներին

17:28   29 հուլիսի, 2016

Ինչպես գիտեք, դիջեյ Քելվին Հարիսը բոլորովին չի մտահոգվում իր եւ Թեյլոր Սվիֆթի բաժանումից (երգչուհին դիջեյին լքել է հանուն բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնի), քանի որ երաժիշտը սիրային կապ էր սկսել երգչուհի Թինաշիի հետ:

Վերջինը օրեր առաջ նկարահանվել էր Էնրիկե Իգլեսիասի նոր տեսահոլովակում: Իսկ հիմա 23-ամյա աղջիկը հայտնվել է նոր տեսահոլովակում:

Տեսահոլովակը նկարահանվում է «Մալիբուի փրկարարները» ֆիլմի ոճով:

«Նրանք հաճախ են հանդիպում, բայց չեն գովազդում իրենց հարաբերությունները: Սա ընդամենը մի քանի շաբաթ առաջ է սկսվել, առայժմ ոչ մի լուրջ բան չկա : Նրանք ընդամենը մի քանի ժամադրության են գնացել: Նրանք շատ մտերիմ են»,- Թինաշիի ու Քելվինի հարաբերությունների մասին պատմել է մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ PacificCoast.news



© NEWS.am STYLE