Արմեն Պետրոսյանը` Արփի Գաբրիելյանի եւ Միհրան Ծառուկյանի նշանադրության լուրերի մասին

15:56   29 հուլիսի, 2016

«Ֆուլ Հաուս» սիրված սիթքոմի դերասաններ Արփի Գաբրիելյանի եւ Միհրան Ծառուկյանի երկրպագուների շրջանում լուրեր են տարածվել, թե էկրանային հայտնի զույգը նշանադրվել է: Այս տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնեց «Ֆուլ Հաուս» սիթքոմի պրոդյուսեր եւ դերասան Արմեն Պետրոսյանը:

«Նման բան չկա: Այդ խոսակցությունները սուտ են»,-նշեց նա:

Տեղեկացնենք նաեւ, որ այս պահին Միհրանն ու Արփին գտնվում են ԱՄՆ-ում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE