Համացանցում հայտնվել է 48-ամյա Վալերիայի բիկինիով լուսանկարը

18:33   29 հուլիսի, 2016

Համացանցում հայտնվել է 48-ամյա Վալերիայի բիկինիով լուսանկարը: Երգչուհու ամուսինը Instagram –ում հրապարակել է կնոջ լուսանկարը:

Վալերիան ու Իոսիֆ Պրիգոժինը հիմա վայելում են իրենց հանգիստը Ֆրանսիայի հարավ արեւելքում գտնվող Մարեն քաղաքում:

«Արթնացա, եկա լողավազան, իսկ այնտեղ նման կին է պառկած: Ուշադիր նայեցի ու հասկացա, որ իմ Աստվածուհին է։ Նա չի դադարում զարմացնել ինձ »,- ստորագրել է լուսանկարը Իոսիֆը:

Հիշեցնենք, որ ամուսինները ավելի վաղ մասնակցել էին Звездопой հաղորդմանը, որը ամերիկյան «Ավտոմոբիլային կարաոկե» ծրագրի ռուսական անալոգն է:

 



© NEWS.am STYLE