Ջասթին Բիբերն իր մասնակցությամբ ավելի քան 40 սեքս–հոլովա՞կ է նկարահանել

10:10   30 հուլիսի, 2016

Ջասթին Բիբերը օրերս հրաժարվել էր ելույթ ունենալ ամերիկյան Հանրապետական կուսակցության համագումարում, թեպետ դրա համար նրան 5 մլն դոլար էին առաջարկել։ Նախօրեին National Enquirer պարբերականը հայտնել էր, որ Բիբերը տնային պայմաններում նկարահանած սեքս–տեսագրություններ է հավաքում, որոնցում գլխավոր դերում ինքն է։

Իբրեւ թե երգիչը սիրում է տեսագրել իր սեռական ակտերը եւ մեծաքանակ նյու լուսանկարներ անել։ Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Ջասթինը սկզբում աղջիկներին նախազգուշացնում է, որ նկարահանելու է նրանց, եւ միայն հետո է գործի անցնում։

«Ջասթինը սիրահարվել է իր մարմնին։ Նա հպարտանում է իր հավաքածուով, քանի որ իրեն իսկական մաչո է զգում։ Նա ավելի քան 40 տեսաերիզից կազմված հավաքածու ունի»,– իբր ասել է կասկածելի պարբերականի աղբյուրը։

Ներքին աղբյուրները հայտնում են, որ կանադացին իր եւ իր ընկերուհիների ավելի քան 320 հազար նյու լուսանկար ունի։ Այստեղ տաբլոիդը թվերը չափազանցրել է, քանի որ որպեսզի 22-ամյա Բիբերը նման հավաքածու հավաքեր, պետք է ծննդյան օրվանից ամեն աստծու օր 40 լուսանկար աներ։

Gossip Cop կայքը կապ է հաստատել Բիբերի ներկայացուցչի հետ, որը հերքել է այդ լուրերը՝ դրանք համարելով կատարյալ հիմարություն։



© NEWS.am STYLE