Իրինա Շեյքը եւ Բրեդլի Քուփերը՝ Նյու Յորքում

13:13   30 հուլիսի, 2016

Այս զույգը ճանապարհորդում է լույսի արագությամբ։ Մեկ նրանք Փարիզում են, մեկ՝ Լոնդոնում, մեկ՝ Գարդա լճի ափին կամ էլ Սարդինիայում։ Լրագրողներն անգամ կազմել են Իրինա Շեյքի եւ Բրեդլի Քուփերի ճանապարհորդությունների քարտեզը։

Իսկ դրանից հետո ռուս մոդելն ու բրիտանացի դերասանը աչքի են ընկել Նյու Յորքում։

Լրագրողները նկարել են Քուփերին միայն մեկ անգամ, իսկ Իրինային՝ մի քանի։

Հիշեցնենք, որ Շեյքը Էմիլի Ռատաժկովսկու, Ռոզի Հանթինգթոն–Ուայթլիի, Լիլի Օլդրիջի եւ Ստելա Մաքսվելի հետ հայտնվելու է գերմանական Voque շապիկին։

Աղբյուրը`  Daily Mail

Լուսանկարները՝  INFPhoto–ի



© NEWS.am STYLE