26-ամյա Քրիստեն Ստյուարտը՝ Chanel–ի գովազդային արշավում

14:11   30 հուլիսի, 2016

Harper’s Bazaar–ը օրերս ներկայացրել էր Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ շքեղ ֆոտոսեսիան, իսկ հիմա պարբերականը մեզ ուրախացնում է Քրիստիան Ստյուարտի մասնակցությամբ Chanel–ի գովազդի նկարահանման ֆոտոսեթով։

26-ամյա դերասանուհին հայտնվել է Chanel–ի գովազդում։ Նա այս ապրանքանիշը ներկայացնում է 2013–ից։

«Մթնշաղ» ֆիլմի աստղը մասնակցել է 2016/2017 աշուն–ձմեռ շպարի հավաքածուի գովազդի նկարահանությանը։

Le Rouge Collection ներկապնակի հիմքում կարմիր գույնն է։ Ֆրանսիական ապրանքանիշի գլխավոր դիմահարդար Լյուչիա Պիկան մի քանի բառով նկարագրել է երանգները, որոնց հիմնականում շեշտադրված են։

«Կարմիր գույնը ներառում է միաժամանակ կանացիության ուժը եւ խոցելիությունը։ Այն հագեցած է, խոցելի, սեքսուալ եւ հավերժական։ Այս 4 բառն էի ես պատկերացնում, երբ հետեւում էի գովազդի նկարահանումներին»,– ասել է ապրանքանիշի ներկայացուցիչը։



© NEWS.am STYLE