Ամերիկյան պոկերի ծագող աստղը՝ Դեն Բիլզերյանի նկարով շապիկով

13:33   30 հուլիսի, 2016

Պոկերի Aussie Millions 2016  մրցաշարի երրորդ տեղը զբաղեցրած եւ «ամերիկյան պոկերի ծագող աստղ» անունը ստացած Սամանտա Աբերնատին խաղաթղթերի աշխարհում ամենահայտնի գեղեցկուհիներից մեկն է։ Աղջիկը շատ է սիրում ժամանակ անցկացնել Լաս Վեգասում եւ կարծում է՝ պետք է շարունակի պոկեր խաղալ, քանզի փողը երբեք շատ չի լինում։

Фото опубликовано Samantha Abernathy (@samabernathyy)

Նպատակասլաց  Սամանտան,  որի հաջողության գրավականը հավանաբար ոչ միայն խելքն է, այլեւ հմայքը, արդեն հասցրել է ընկերանալ պոկերի Բիլ Գեյթս (ինչպես ինքն է իրեն անվանում) Դեն Բիլզերյանի հետ։ Ավելին աղջիկը, որի ունեցվածքն այժմ գնահատվում է  կես միլիոն դոլար, լուսանկարվել է միլիոնատեր Բիլզերյանի նկարով շապիկով։

Լուսանկարն արդեն հայտնվել է պարծենկոտ Դենի Instagram-ում։

Фото опубликовано Dan Bilzerian (@danbilzerian)

«Այս տեսքով քեզ չեմ կարող լուրջ վերաբերել»,- կատակել է Բիզլերյանը։

 



© NEWS.am STYLE