Հղի կնոջ եւ ցմփոր ամուսնու գեղեցիկ ֆոտոշարքը

14:36   30 հուլիսի, 2016

Երբեմն հղի կանանց ամուսինները նույնպես գիրանում են։

Ֆլորիդայից Լյուիս Մոհորնը եւ նրա ընտրյալ Ջեսիկա Վելեզը դարձել են զվարճալի ֆոտոշարքի հերոսներ։ Սկզբում լուսանկարների գլխավոր դերում պետք է լիներ Ջեսիկան, որի դուստրն արդեն լույս աշխարհ  է եկել։ Բայց երբեմն նախօրոք մտածված ծրագրից շեղումներ են լինում։

Ֆոտոշարքի ընթացքում երջանիկ հայրիկը որոշել է հանել վերնաշապիկը՝ ցուցադրելով նաեւ իր փորը։

«Մենք սկսեցինք ֆոտոշարքը եւ ամեն ինչ ընթանում էր նախատեսվածի պես։ Հանկարծ Լյուիսը որոշեց արձակել վերնաշապիկի կոճակները»,- պատմում է երջանիկ մայրը, որը բնավ դեմ չի եղել, որ բացի իրենից, ամուսինը նույնպես հայտնվի գլխավոր դերում։

Քանի որ զույգի չորրորդ երեխան աղջիկ է, ֆոտոշարքն արվել է սպիտակի եւ վարդագույնի համադրությամբ։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE