Հղի Միլա Կունիսը մտածում է երրորդ երեխայի մասին

16:28   30 հուլիսի, 2016

Հղի Միլա Կունիսը մտածում է երրորդ երեխայի մասին, գրում է HollywoodLife–ը։ 26-ամյա դերասանուհին Էշթոն Քաթչերից երկրորդ երեխային է սպասում, բայց արդեն ավելի հեռուն է նայում։

Ռայան Սիքրեսթը Միլայից հետաքրքրվել է, թե նա պլանավորում է արդյոք Էշթոնից ավելի շատ երեխաներ ունենալ ապագայում, իսկ աստղը պատասխանել է.

«Ուայաթից եւ երկրորդ երեխայից հետո, որին ես սպասում եմ, ես գիտեմ, որ մենք պետք է եւս մեկը կունենանք։ Մենք երկուսս էլ գիտենք դա, ուղղակի զգում ենք։ Երկրորդ երեխայից հետո մենք կորոշենք, թե ուզում ենք արդյոք եւս մեկին։ Ես հավատում եմ, որ կարելի է հասկանալ եւ զգալ, թե երբ է քո ընտանիքն արդեն ամբողջական»։

Հարցազրույցում դերասանուհին չի մոռացել է հիշատակել իր նոր ֆիլմի՝ The Bad Moms («Շատ վատ մայրիկներ») մասին։

«Դա կինո է բոլորի համար։ Այո, մայրիկները կարող են իրենց համեմատել գլխավոր հերոսուհիների հետ, բայց պարտադիր չէ մայրիկ լինել ֆիլմը վայելելու համար։ Անգամ եթե դու տղա ես, դու կարող ես հասկանալ, թե ինչպես է իրեն զգում քո մայրը կամ  կինը»։



© NEWS.am STYLE