Հեռախոսի խցիկի մոտ լքված երեխան 22 տարի անց հանդիպել է կյանքը փրկած տղամարդուն

12:09   31 հուլիսի, 2016

22-ամյա Կիրան Շեյխը ծննդյան օրից բավականին դժվար օրեր ու տարիներ է անցկացրել։ Լինելով անցանկալի հարաբերությունների պտուղ՝ մայրը ծննդաբերելուց 2 ժամ անց դստերը թողել է լոնդոնյան հեռախոսի խցիկներից մեկի մոտ։

Բայց հրեշտակները երեխայի մոտ են ուղարկել 52-ամյա Ջո Քեմփբելին, որը գտնելով անօգնական նորածնին՝ զանգել է ոստիկանություն։  

Ոստիկանները երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ փոքրիկին կնքել են «Էյփրիլ» անունը՝ տալով նրա փրկիչ Քեմփբելի ազգանունը։

Սակայն ճակատագիրը երեխային տարել է մեկ այլ ընտանիք, որը նրան որդեգրելուց հետո փոխում է անունը՝ Կիրան Շեյխ։ Իսկ երբ Կիրան դարձել է 8 տարեկան, նրան պատմել են ոչ միայն որդեգրված լինելու, այլեւ Ջո Քեմփբելի բարի գործի մասին։

Տարիներ անց արդեն տիկին Կիրան ցանկություն է հայտնել հանդիպել Քեմփբելի հետ, որը սիրով համաձայնել է նորից տեսնել «ճակատագրի իր նվերին»։

«Ես այնքան հուզված էի։ Անհավանական էր, որ 15 տարի սպասելուց հետո ես հանդիպեցի նրան։ Նա մորիցս հետո երկրորդ մարդն էր, ով գրկել է ինձ»։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE