Իդեալական կնոջ 7 նշան՝ տղամարդկանց աչքերով

22:08   3 օգոստոսի, 2016

1. Կապույտ եւ կանաչ աչքեր 

Երկար թարթիչների տակից հմայող, գրավող հայացքը շատ կարեւոր է: Բայց աչքերի ո՞ր երանգն են տղամարդիկ առավել գրավիչ համարում: Journal des Femmes-ը հարցրել է 900 մարդու կարծիքը: Եվ հարցմանը մասնակցած տղամարդկանց 40 տոկոսը առաջնության դափնին տվել է կապույտ եւ կանաչ աչքերին։  

2. Քնքշանքի հմայքը 

Journal des Femmes պարբերականը նաեւ պարզել է, որ տղամարդիկ կանանց մեջ ամենից ավելի քնքշանքն են գնահատում: Ամեն դեպքում, հարցվածների 46 տոկոսը ցանկանում է, որ իր ընտրյալը քնքուշ լինի: Դրան հետեւում է խելքը եւ հումորի զգացումը: Հետաքրքիր է, որ սեքսը եւ խոհարարական տաղանդը առաջատարների եռյակի մեջ չեն մտել: 

3. Բույրը 

Տղամարդուն խելքահան անելու եւ նրան աշխարհում ամեն ինչ մոռանալ ստիպելու համար ընդամենը հաճելի բույրը քիչ է:  Օծանելիքը պետք է համադրվի աղջկա սեփական հոտի հետ, ներդաշնակի նրա անկրկնելի անհատականության հետ:   Շատ հայտնի ապրանքանիշներ գիտեն դա, այդ պատճառով խանութների դարակներում հնարավոր է հանդիպել այսպես կոչված զույգ բույրեր: Մեկը` կնոջը համար, մյուսը` տղամարդու: Իսկ հարազատ բույրերը միասին անկրկնելի համադրություն են ստեղծում եւ միասին լինելու համար ստեղծված  երկու հոգու միաձուլման պատրանք են ստեղծում:  

4. Գայթակղիչ կորություններ

Բրիտանական համալսարանի աշխատակիցները հարցում են անցկացրել 2 000 տղամարդու շրջանում եւ պարզել են. հարցվածների միայն 34 տոկոսն է հիացած ավելորդ նիհարությունից: Իսկ 45 տոկոսը հայտնել է, որ իր սրտով են ավելի փարթամ մարմնաձեւերը: Ինչպես ասվում է՝ նայելու եւ բռնելու բան կա:  Այնպես որ, գուցե չարժե իրեն հյուծել սննդակարգերով: Գուցե մի քանի «ավելորդ» կգ-ն հմայք եւ սեքսուալություն կավելացնեն: 

5. Կանացիություն

Կազմվածքը շահավետորեն ընդգծող կիսաշրջազգեստներ եւ բարձր կրունկներ. նման կնոջը դիմադրելը գործնականում անհնար է: Դա ազնվորեն խոստովանել է հարցված տղամարդկանց 50 տոկոսը: Ընդ որում, հարցը կիսաշրջազգեստի երկարությունը չէ, այլ կանացիությունը եւ նրբագեղությունը: Իսկ մարզական հագուստով աղջիկը հարցվածների միայն 10 տոկոսին է դուր գալիս: 

6. Փոսիկով կզակը գրգռում է 

Տարօրինակ է, բայց տղամարդկանց 42 տոկոսը մարմրում է, երբ կանացի կզակին զվարճալի փոսիկ է տեսնում:  Պեպենները դուր են գալիս 23 տոկոսին, վերին շուրթի վրա խալը նշել է 21 տոկոսը (հիշեք աննման Սինդի Քրոուֆորդին): Եվ վերջապես, հարցվածների 6 տոկոսը դեմ չէ դեմքին փիրսինգին: 

7. Ֆրանսիա` առաջ:

Harris Interactive-ի իրականացրած հետազոտությունը եւս մեկ անգամ հաստատել է ֆրանսուհիների գրավչության կարծրատիպը: Հենց այդ ազգության ներկայացուցիչներին են տղամարդիկ ամենից հաճախ պատկերացնում իրենց սեքսուալ ֆանտազիաներում: 

Աղբյուրը` Creu

 



© NEWS.am STYLE