Նիկոլայ Բասկովը ու Կատյա Լելը զվարճանում են հայկական մոտիվների ներքո

13:08   3 օգոստոսի, 2016

Երգչուհի Կատյա Լելն իր Instagram–ում մի տեսագրություն է հրապարակել այն հավաքույթից, որին նրանից բացի մասնակցել էր նաեւ Նիկոլայ Բասկովը (թե ինչ միջոցառում էր, Կատյան չի պարզաբանել): 41-ամյա Կատյան Շահունց եղբայրների հետ երգում է «Голубка» երգը, որի ներքո պարում են Նիկոլայ Բասկովը ու Էմին Ագալարովը:

«Կատյա Լելը՝ մեր «Голубка» երգով: Շատ հաճելի է, երբ երգում ու պարում են նման մարդիկ»,- իր մեկնաբանություններում գրել է երգի կատարող Արսեն Շահունցը:

«Կեցցե Կատյան: Էմինի հետ հրաշալի կատարեց հայկական երգը: Կեցցե՛ն բոլորը: Շահունց եղբայրների Голубка երգը կարելի է անվերջ լսել» - գրել է երգչուհու միկրոբլոգի բաժանորդներից մեկը։

«Օ, հրաշալի պար էր: Ուրախ, գեղեցիկ, հիասքանչ»- գրել է մեկ այլ բաժանորդ:

A video posted by Katya Lel- Singer (@katyalel777) on



© NEWS.am STYLE