Քիմ Քարդաշյանի մայրը 250000 դոլարանոց Rolls-Royce-ով վթարի է ենթարկվել

11:15   4 օգոստոսի, 2016

Չորեքշաբթին այնքան էլ բարի չի եղել Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ղեկավարությունն իր ձեռքը վերցրած Քրիս Ջեների համար։ Հանրահայտ քույրերի մայրն իր Rolls-Royce-ով ավտովթարի է ենթարկվել Կալաբասասում։

Բարեբախտաբար 60-ամյա Ջեները լուրջ վնասվածք չի ստացել: Ավելին, նա արդեն հասցրել է հարցազրույց տալ E! News-ին՝ նշելով, որ միայն ձեռքերն են ցավում։ Բայց ի տարբերություն Քրիսի՝ նրա 250000 դոլարանոց շքեղ Rolls-Royce-ը, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ էր նա գնել, բավականին վնասվել է։

Ավտովթարը տեղի է ունեցել Քալիֆորնիայի U.S. Route 101 մայրուղու վրա, երբ Ջեների թանկարժեք մեքենան բախվել է Toyota Prius-ին։

Ընտանիքի մայրիկին օգնության են հասել դուստրերը՝ Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջեները, փեսան՝ Քանյե Ուեսթն ու փեսացուն՝ Քորի Գեմբլը։

Նրանք շատ անհանգիստ են։

Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության։

Նշենք նաեւ, որ լուրեր էին տարածվել՝ իբրեւ թե Քայլին նույնպես եղել է Քրիսի հետ, ինչին աղջիկն արդեն արձագանքել է իր Twitter-ում.

«Աստված իմ, միայն մայրս է եղել։ Ես արագ վազեցի դեպքի վայր, որպեսզի նրա կողքին լինեմ, քանի որ նա մենակ էր»,- գրել է Քայլին՝ նշելով, որ Քրիսն իրեն լավ է զգում։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE