«Մանկական Նոր ալիք-2016»-ին Հայաստանը կներկայացնի Միշան

18:40   5 օգոստոսի, 2016

«Մանկական Նոր ալիք-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը՝ 8-ամյա Միշան:

Նա ելույթ կունենա եւ իր ուժերը կփորձի մրցույթի եզրափակիչ փուլերում՝ օգոստոսի 11-13-ին Ղրիմի «Արտեկ» կենտրոնում:

Միշան մրցույթին նախատեսում է ներկայացնել The Jackson 5-ի I Want You Back եւ իր «Փոքրիկ Ղարաբաղցին» ստեղծագործությունները, թեեւ կանոնների համաձայն, դրանք կարող են փոփոխվել մրցույթի ստեղծագործական խմբի անդամների պահանջով:

Հայաստանի պատվիրակ Միշայի խոսքով՝ ելույթից առաջ հուզված չէ, անելու է ամեն ինչ, որպեսզի լավագույնս ներկայանա միջազգային հանդիսատեսին:

«Ամենամեծ երազանքս, իհարկե, սահմաններում խաղաղություն ունենալն է, եւ ես ամեն ինչ կանեմ, որ լավ երգեմ ու բոլորին պատմեմ Արցախի մասին»,- նշում է փոքրիկ Միշան:



© NEWS.am STYLE