Այսօր Սուսաննա Պետրոսյանի հարսանիքն է

15:51   6 օգոստոսի, 2016

Սիրված եւ ճանաչված երգչուհի Սուսաննա Պետրոսյանը այսօր վերջնականապես լքեց ցանկալի հարսնացուների շարքը։ Սուսաննան օգոստոսի 6-ին հավերժ սիրելու եւ հնազանդ լինելու խոստում տվեց իր ընտրյալին՝ Գեորգ Գասպարյանին։

Երգչուհու եւ նրա` մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ փեսացուի պսակադրությունը կատարվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Սուսաննային՝ մաղթելով նրան հարատեւ սեր եւ երջանկություն։

 

Լուսանկարն՝ Instagram 



© NEWS.am STYLE